ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1941-1991 Թ.Թ. : Եր., ՀՀ ԳԱԱ պատմության ինս-տ, 2016 թ., 185 էջ:
Աշխատությունը ներկայացնում է Հայկական ԽՍՀ սահմաններից դուրս, միութենական հանրապետություններում բնակվող հայկական համայնքների և հայաբնակ կենտրոնների հայության պատմաժողովրդագրական գործընթացները ԽՍՀՄ-ում 1941-1991 թ.թ.: Սկզբնաղբյուրների և գրականության քննական ուսումնասիրման արդյունքում ներկայացվում է ավելի քան 1,5 միլիոն կազմող հայության հասարակական-քաղաքական և կրթամշակութային կյանքը, համայնքների վերելքն ու անկումը: Այն լրացնում է ԽՍՀՄ տարածքի հայկական համայնքների պատմության դեռևս բաց մնացած շատ էջեր:
Մեկնաբանություն